‘Էլթոն Ջոնը ռուսաստանցիներին կոչ է արել հրաժարվել խտրականությունից’

1047

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը ուրբաթ երեկոյան համերգով հանդես է եկել Մոսկվայում` կոչ անելով իր երկրպագուներին վայելել երաժշտությունը` առանց տարիքային, ռասայական, կրոնական եւ սեռական կողմնորոշման խտրականության:

Իր համերգը երգիչը նվիրել է Վոլգոգրադի բնակիչ Վլադիսլավ Տորնովոյի հիշատակին, որը անցյալ մայիսին սպանվել է, ըստ որոշ տվյալների, հոմոֆոբիայի հողի վրա, թեեւ սպանվածի մտերիմները հերքել են, որ նա միասեռական էր:

Էլթոն Ջոնը պատմել է, որ իր ընկերները համոզել են իրեն հրաժարվել Մոսկվայում համերգ տալ, սակայն երգիչը որոշել է չհիասթափեցնել իր երկրպագուներին եւ ժմանել է Մոսկվա: 

Նախորդ հոդվածը‘Իրանը և միջազգային «վեցյակը» կթևակոխեն բանակցությունների նոր փուլ’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ի երթին մասնակցելու են նաեւ ազատամարտիկները’