‘Էլինար Վարդանյան. Ակտիվիստնների բերման ենթարկման փաստը մտահոգությունների տեղիք է տալիս’

708

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Այսօր առավոտյան ակտիվիստնների բերման ենթարկման փաստը մտահոգությունների տեղիք է տալիս: Նման մոտեցումը խախտում է ազատ կամահայտնության իրավունքը և անհարկի լարվածության մթնոլորտ է ստեղծում: Անթույլատրելի են նման ռեպրեսիվ մոտեցումները քաղաքական հայացքների արտահայտման համար, քանի որ երիտասարդ ակտիվիստներն իրավունք ունեն օրենքի շրջանակներում իրենց ընտրած տարբերակով ներկայացնել իրենց տեսակետները՝ երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: Կոչ եմ անում լինել առավել զգոն, հարգել մարդկանց ազատ կամահայտնության իրավունքը, զերծ մնալ ավելորդ քայլերից, որոնք կխորացնեն լարվածության մթնոլորտը»:

Նախորդ հոդվածը‘Ինչ են ստորագրել Պուտինն ու Սարգսյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Գեներալը լրագրողին. Կվեկալեմ հեռախոսդ կտամ` դեմդ կջարդեմ. Տեսանյութ’