‘Էլինար Վարդանյան. Հուսով էի՝ գոնե վերաքննիչ դատարանում ինչ-որ բան կփոխվի’

2051

«Առայժմ ՀԱԿ ակտիվիստների գործը դատական ատյաններով է անցնում, և լավագույն դեպքում մեր լիազորությունների շրջանակում կարող ենք հայտարարություններով հանդես գալ, քանի որ որևէ կերպ դատական գործընթացին միջամտելու իրավունք չունենք»,- iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Այդուհաներձ, դատապարտում եմ այդ դատավճիռը, նաև վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը, որովհետև հուսով էի, որ գոնե վերաքննիչ դատարանում ինչ-որ բան կփոխվի, քանի որ նշանակված պատիժը խիստ անհամապատասխան է կատարված արարքին»,- նշեց Վարդանյանը:

Մեր այն հարցին, թե իր կարծիքով՝ գործը Հայաստանի դատական ատյաններում լուծում կստանա՞, պատգամավորն ասաց, թե ներքին համոզմունք ունի, որ ոչ՝ հաշվի առնելով, թե արդարադատությունն ինչպես է գործում Հայաստանի Հանրապետությունում:

«Սակայն, մյուս կողմից՝ համոզված եմ, որ եթե գործը գնա Եվրոդատարան, մենք ունենալու ենք ևս մեկ դեպք, երբ Եվրոդատարանը որոշակի պատասխանատվություն և որոշակի պարտականություններ կկիրառի մեր հանրապետության նկատմամբ»,- կարծիք հայտնեց Վարդանյանը:

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ-ի առաջարկը լուրջ չի համարում’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը ԱԺ-ում ‘