‘Էլինար Վարդանյան. Մարդկանց համբերության բաժակն անհատակ չէ’

3229

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դիմակավորված անձինք անհայտ ուղղությամբ են տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքում այս կապակցությամբ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

Այսօր դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ են տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, Շրջանառության հարկի մասին օերնքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:

Արտակ Խաչատրյանը այս մասին հասցրել է ասել իմ գործընկեր Վահան Բաբայանին, հասցնելով նշել, որ իրեն դիմակավորված անձինք ձերբակալել են և տանում են անհայտ ուղղությամբ: Արտակ Խաչատրյանի հանդեպ այս ռեպրեսիվ մեթոդների կիրառման պատճառների մասին դժվար չէ ենթադրություններ անել։ Իմ տվյալներով ոստիկանությունը բերման ենթարկելու մասին որևէ ինֆորմացիա չունի։

Ես, որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ պահանջում եմ վերջ տալ այս հրահրող գործողություննեին, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները Արտակ Խաչատրյանի գտնվելու վայրը պարզելու և նրան ազատ արձակելու ուղղությամբ։ Ես դիմել եմ նաև Ոստիկանության Երևանի վարչության պետին, և ակնկալում եմ, որ նա հետևողական կլինի այս հարցում։

Ի վերջո մարդկանց համբերության բաժակն անհատակ չէ, գոնե վերջին ամսվա ընթացքում պետք է համոզվեիք, և այսպիսի մեթոդներով չէ, որ հնարավոր է լինելու զսպել ժողովրդի բողոքի ալիքը։

Նախորդ հոդվածը‘Առեւանգված ակտիվիստի եղբայրը մանրամասներ է ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. «Հունվարյան տրանսֆերային պատուհանն անհրաժեշտ է վերացնել»’