‘
Այսօր Ազգային ժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ Մարդու իավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանձնաժողովում քննարկվել է Շանթ Հարությունյանին եւ իր 11 ընկերներին քաղբանտարկյալ ճանաչելու հարցը:
Ի պատասխան՝ Էլինար Վարդանյանը նշեց, որ ներկա դրությամբ այդ հարցը չի քննարկվել, քանի որ դատավճիռը հրապարակվել է բոլորովին վերջերս: Պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ Շանթ Հարությունյանի եւ ընկերների հարցը դրված չէ Մարդու իավունքների պաշտպանության հանձնաժողովի օրակարգում: «Որպես քաղաքական գործիչ ես համաձայն եմ, որ նրանք քաղբանտարկյալ են, բայց որպես իրավաբան՝ վերապահումով եմ մոտենում այդ հարցին: Ես բազմիցս արտահայտել եմ իմ մտահոգությունները «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության հետ կապված: Ինձ մտահոգում է նաեւ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի դատավճիռը: Ես չեմ տառապում ռոմատիզմով, եւ պատկերացնում եմ՝ ինչպիսին է մեր դատական համակարգը, որի գործունեության վառ ապացույցն է Շանթի վճիռը»,- հայտնեց Էլինար Վարդանյանը:
‘