‘Էլիս Մունրոն չի ժամանի Նոբելյան մրցանակն ստանալու’

752

Գրականության 2013 թ. Նոբելյան մրցանակակիր Էլիս Մունրոն չի ժամանի պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որը կայանալու է դեկտեմբերին Ստոկհոլմում: Դրա պատճառը 82-ամյա գրողի առողջական վիճակն է:

Գրականության Նոբելյան մրցանակը հանձնվել է Էլիս Մունրոյին՝  «ժամանակակից պատմվածքի վարպետ» ձևակերպմամբ: Մունրոն առաջին կանադացի գրողն է, որն արժանացել է այդ մրցանակին: 2013 թ. ամռանը Մունրոն հայտարարել էր, որ ավարտում է գրական կարիերան, իսկ «Թանկարժեք կյանք» պատմվածքների ժողովածուն, որ հրատարակվել է 2012 թ. աշնանը, նրա վերջին գիրքն է:

Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, բոլոր անվանակարգերում՝ բացի խաղաղության մրցանակից (այն անցկացվում է Օսլոյում) ամեն տարի անցկացվում է Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Բացի դրամական մրցանակից, որն այս տարի կազմում է 1,2 միլիոն դոլար, Շվեդիայի թագավորը դափնեկիրներին հանձնում է նաև ոսկե մեդալ և դիպլոմ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լարի Ֆլինտը կոչ է արել խնայել իր դեմ մահափորձ կատարածի կյանքը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’