‘
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո մեր հանրապետությունում այսօրվա թանկացումները գնալով ահռելի չափերի են հասնում: Երեկ «Ժողովուրդ»-ը շրջայց է կատարել Երեւանի մի շարք սուպերմարկետներում, խանութներում եւ արձանագրել է որոշ ապրանքատեսակների գների բարձրացում:
Օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 20 դրամի բարձրացում, 20 դրամով թանկացել է կերակրի աղը, իսկ որոշ խանութներում՝ 30-ով, ինչպես նաեւ՝ տոմատի մածուկը, կոսմետիկ միջոցները՝ լվացքի փոշի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, մի քանի տեսակի շամպուններ:
Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հացամթերքի եւ կոսմետիկ միջոցների շուկաներում վերահսկողություն չի իրականացնում, քանի որ այն համարվում է մրցակցային: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ շաքարավազի եւ սուրճի գինը նվազել է, ձեթի գինն ու ալյուրինը՝ նույնպես:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
‘