Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

63

Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո քաղաքում ընթացքի մեջ է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որում Հայաստանը ներկայացնում են Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը։

Կարապետյանը սեպտեմբերի 14-ին հրաշալի արդյունք է գրանցել ատրճանակ ձևի 10 մետր 60 կրակոց կանանց պայքարում՝ վաստակելով 579 միավոր և երրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ։

Եզրափակիչում Էլմիրան վաստակել է 236,6 միավոր և դարձել աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։ Աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին և կավարտվի սեպտեմբերի 19-ին, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախորդ հոդվածըԱրսեն Դավթյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 չեմպիոն
Հաջորդ հոդվածըԿիմ Չեն Ինը ընդգրկվել է «Խաղաղարար» բազայում