‘Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտի թերացումների մասին խոսել է ՄԻՊ-ը’

625


Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է «Մարդու իրավունքների վիճակը Էկոնոմիկայի նախարարության ոլորտում» 2012 թվականի զեկույցը, որում մասնավորապես տեղ են գտել հետևյալ նկատառումները.

Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. 

  • Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը: 
  • Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ: 
  • Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու և դրանք վերացումից պաշտպանելու համար: 
  • Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն առաջադրվող պահանջների պահպանման վերաբերյալ: 
  • Խիստ մտահոգիչ է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության բնագավառում անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության ցածր մակարդակը: 
  • Մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները և չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ: 

          Արձանագրված դրական զարգացումներ

  • 2012թ. ընթացքում զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ: 
  • Տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության: 
  • Նախարարությունը քաղաքացիների կողմից ստացել է 56 շնորհակալական նամակներ «Թեժ գիծ» ծառայության կողմից համապատասխան արձագանք ստանալու կապակցությամբ: 
  • Ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրած պետական քաղաքականությունը:

Նախորդ հոդվածը‘Վաղ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է «զորավարը»’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Եթե այս պայքարի արդյունքում հաղթենք, դրանից կշահեն նաև իշխանությունները’