‘Էկոնոմիկայի նախարարությունը տուգանվել է ՊԵԿ-ի կողմից. «Ժողովուրդ»’

1109

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հունվարի 3-ին Բագրատաշենի մաքսային կետով էկոնոմիկայի նախարարության անունով Հայաստան ինչ-որ ապրանքներ է ներմուծել, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել:

Արդյունքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի՝ 50.000 դրամի չափով: Բայց սա միակ դեպքը չէ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նույն Տարասյանը նույն օրը եւս 5101 կգ քաշով խառը ապրանքներ է ներմուծել՝ դարձյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունով, որի համար նույնպես տուգանվել է 50.000 դրամով:

Երբ թերթը փորձել է  պարզել, թե ինչու է օրինախախտում թույլ տվել, Էմիլ Տարասյանը զարմացել է. «Առաջին անգամ եմ լսում: Եթե դա էկոնոմիկայի նախարարության անունով է, ապա է նախարարությունը չի տեղեկացվել, որ ինչ-որ բան է իր անունով տեղափոխվել, եթե ինչ-որ գույք եկած լիեներ, ապա ստորաբաժանումները կտեղեկացվեին»: Նշենք սակայն, որ թերթը հրապարակել է նաև պաշտոնյայի տուգանքի փաստաթղթի պատճեն:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի խարդախությունների հիմնական պատասխանատուն՝ Տիգրան Սարգսյանն է (զեկույց). «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Հերմինե Նաղդալյանը Տիգրան Սարգսյանին քար է անվանել՝ անգիտակցաբար. «ՉԻ»’