‘Էկոնոմիկայի նախարար. Ուկրաինայի իրադարձությունները և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա’

727

Ուկրաինայի վերջին իրադարձությունները և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: Մարտի 6-ին այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Նախարարը նշել է, որ կարող են տեղ գտնել բացասական ներգործության մի քանի գործոններ, և հիմնականը Ռուսաստանից Հայաստան  փոխանցումների կրճատումն է: Նա  հավելել է, որ ռուբլու արժեզրկման պատճառով կարող է կրճատվել նաև հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան:

Ավանեսյանը չի բացառել հանրապետության տնտեսական քաղաքականությունը փոխելու հավանականությունը տևական ճգնաժամի դեպքում: «Հարկավոր է հասկանալ, թե այդ փոփոխությունները որքանով տևական են: Եթե բացասական փոփոխությունները տևական չեն, ապա դրանք չեն կարող էական ազդեցություն գործել տնտեսության վրա: Սակայն եթե խնդիրը երկարաժամկետ է, ապա մենք ստիպված կլինենք վերանայել մեր տնտեսական քաղաքականությունը», — ասել է նախարարը: 

Նախորդ հոդվածը‘Կայծակ. Ղրիմի խորհրդարանը որոշել է թերակղզին մտցնել Ռուսաստանի կազմի մեջ (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Սաշուր Քալաշյան. Ծածկած շուկային առնչվող սկանդալից հետո մշակույթի նախարարը պետք է հրաժարական տար’