‘Էկվադորը հաղթեց Հոնդուրասի հավաքականին 2:1 հաշվով (տեսանյութ)’

553

 

 

Իրենց երկրորդ հանդիպումն անցկացրին նաև Հոնդուրասի և Էկվադորի հավաքականները: Թեև էկվադորցիները հենց սկզբից աչքը ընկան իրենց կազմակերպած գրոհներով, այնուհանդերձ առաջինը հենց նրանց գոլ խփեցին: 31-րդ րոպեին Կառլոս Քոսթլին մեն մենակ մնալով դարպասապահի հետ,  բացեց հանդիպման հաշիվը: Երեք րոպե անց Էններ Վալենսիան խփեց պատասխան գնդակը:  65-րդ րոպեին Վալենսիան գլխի հարվածով  երկրորդ գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը:

Էկվադորի հավաքականը վաստակեց 3 միավոր ու հավասարվեց Շվեյցարիային: Խմբի առաջատարը Ֆրանսիան է` 6 միավոր:

ՀՈՆԴՈՒՐԱՍ ԷԿՎԱԴՈՐ

1-2 (1-1)

MC

1-0՝ Կառլոս Կոստլի 31՛, 1-1՝ Էներ Վալենսիա 34՛, 1-2՝ Էներ Վալենսիա 65՛

                                                                                                                                              

ՀՈՆԴՈՒՐԱՍ. 18.Նոել Վալյադարես, 3.Մեյնոր Ֆիգեռոա, 5.Վիկտոր Բերնանդես, 7.Էմիլիո Էսագիրե (6.Խուան Կառլոս Գարսիա, 46), 21.Բրայան Բեկելես, 14.Օսկար Գարսիա (10.Մարվին Չավես, 83), 15.Ռոխեր Էսպինոսա, 19.Լուիս Գարրիդո (23.Մարիո Մարտինես, 71), 20.Խորխե Կլարոս, 11.Ջերրի Բենգտսոն, 13.Կառլոս Կոստլի

ԷԿՎԱԴՈՐ. 22.Ալեքսանդր Դոմինգես, 2.Խորխե Գվագվա, 3.Ֆրիկսոն Էրասո, 4.Խուան Կառլոս Պարեդես, 10.Վալտեր Այովի, 6.Քրիստիան Նոբոա, 14.Օսվալդո Մինդա (23.Կառլոս Կրուեսո, 83), 16.Անտոնիո Վալենսիա, 7.Ջեֆերսոն Մոնտերո (21.Գաբրիել Աչիլյեր, 90), 11.Ֆելիպե Կայսեդո (8.Էդիսոն Մենդես, 82), 13.Էներ Վալենսիա

Զգուշացում՝ Վիկտոր Բերնանդես 7՛ (Հ), Ջերրի Բենգտսոն 45՛ (Հ), Անտոնիո Վալենսիա 57՛ (Է), Էներ Վալենսիա 72՛ (Է), Ջեֆերսոն Մոնտերո 80՛ (Է)
Մրցավար՝ Բեն Ուիլյամս (Ավստրալիա)

 

49

ԳՆԴԱԿԻ %

51

16 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (5)

15

ՏՈՒԳԱՆՔ

17

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

12

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը 20 րոպե ընդմիջում խնդրեց. Գալուստ Սահակյանը թույլ է տվել կանոնակարգի խախտում’
Հաջորդ հոդվածը‘Կուտակայինը ընդունվեց կեղծիքներով’