Էկվադորի բանտում չեն կարողանում գտնել թմրակարտելի պարագլխին

303

Էկվադորի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել  բանտից «Լոս-Չոներոս» հանցախմբի՝ Ֆիտո մականունով պարագլխի հնարավոր փախուստի փաստով։

Այդ մասին հաղորդվել է X սոցցանցում։

« Դատախազությունը հետաքննություն է սկսել  «Լոս-Չոներոս» հանցախմբի պարագլուխ, Ֆիտո մականունով կալանավոր Ադոլֆո Մ․Վ․-ի հնարավոր փախուստի փաստով Գուայակիլ քաղաքի թիվ 1 բանտից։ Առաջին ընթացակարգային գործողություններն են կատարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Expreso թերթի տվյալներով՝ կիրակի առավոտյան Ֆիտոյին պետք է տեղափոխեին հատուկ խիստ ռեժիմի «Լա-Ռոկա» բանտ, սակայն նա բանտախցում չի եղել։  Գուայակիլ քաղաքի իրավապահ մարմինները բարձր պատրաստության են բերվել։ «Ազգային անվտանգության ոլորտում ճգնաժամի կապակցությամբ մենք ակտիվացրել ենք մեր օպերատիվ պլանը»,- սոցցանցում գրել է քաղաքապետ Ալվարեսը։

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան անվտանգության խորհրդի նիստ է գումարել։

«Լոս-Չոներոսը» Էկվադորում խոշորագույն թմրակարտելներից մեկն է։ Նրա պարագլուխ Ֆիտոն ձերբակալվել էր 2011 թ․ և դատապարտվել 34 տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի, հանցախումբ ստեղծելու և սպանության համար։ 2013 թ․ փոտրվարին նա փախել էր բանտից, բայց մայիսին նրան կրկին բռնել էին։ Երկրի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն, որ սպանվեց անցյալ տարի օգոստոսին, մահվանից մի քանի օր առաջ հայտարարել էր, որ սպառնալիքներ է ստացել Ֆիտոյից։

Նախորդ հոդվածըՑԱԽԱԼ․ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կընթանան ողջ 2024 թ․ ընթացքում
Հաջորդ հոդվածըՄասքը պատասխանել է թմրանյութեր օգտագործելու մեղադրանքներին