‘Էկվադորի նախագահը Մադուրոյին կոչ է անում խոստովանել, որ իր երկրում լուրջ ճգնաժամ կա’

2820

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն իր վենեսուելացի պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյին կոչ է արել խոստովանել, որ այդ հարավամերիկյան երկրում ճգնաժամն իրականություն է, այլ ոչ թե հորինվածք՝ իր քաղաքական հակառակորդների կողմից: Մորենոն այսպիսի հայտարարություն է արել CNN հեռուստատեսությանը չորեքշաբթի տված հարցազրույցում:

«Ուզում եմ ընդգծել, որ անհրաժեշտ է խնդրել նախագահ Մադուրոյին և նրա կառավարությանը՝ ընդունելու իրականությունը: Հարկավոր է դադարեցնել պնդումները, թե ստեղծված իրավիճակը կապ ունի իր քաղաքական հակառակորդների, ուրիշ կառավարությունների մանիպուլյացիայի մարտավարության հետ: Ո՛չ, առկա է լրջագույն քաղաքական ճգնաժամ, լրջագույն սոցիալական ճգնաժամ»,- ասել է Մորենոն:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցված Մեղրիի տարբերակը’
Հաջորդ հոդվածը‘Times. Բրիտանական համալսարանում ապագա լրտեսներ պատրաստելու ծրագիր կմտցվի’