‘Էկվադորի նոր ղեկավարը Ասանժին թույլ է տվել մնալ Լոնդոնում իրենց դեսպանատանը’

1521

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին անվանել է հակեր, սակայն նրան թույլ է տվել մնալ Լոնդոնում երկրի դեսպանատանը, այսօր հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները:

«Ասանժը ցանցահեն է: Դա այն է, ինչ մենք (Էկվադորը) չենք ընդունում, այն է, ինչ ես անձամբ մերժում եմ: Բայց ես ըմբռնումով եմ մոտենում այն իրադրությանը, որում նա հայտնվել է»,- հայտարարել է Մորենոն, որն իր նախագահական քարոզարշավում Ասանժին նախազգուշացնում էր չմիջամտել Էկվադորի քաղաքականությանը:

«Ակնհայտ է, որ բրիտանական կառավարությունը մտադիր չէ նրան տեղաշարժման ազատություն տալ, դա նշանակում է, որ Ասանժը կարող է շարունակել ապրել Էկվադորի դեսպանատանը»,- ասել է Մորենոն:

Մորենոյի նախորդը նախագահի պաշտոնում՝ Ռաֆայել Կոռեան, որի օրոք էր Ասանժն ապաստան ստացել Էկվադորի լոնդոնյան դեսպանատանը, հայտարարել էր, որ պաշտպանելով WikiLeaks-ի հիմադրին՝ իր երկիրն իր պարտքն է կատարում:

Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է 2012 թվականից: Թեպետ Շվեդիայի դատախազությունը որոշել է դադարեցնել այն գործի քննությունը, որի շրջանակներում Ասանժը մեղադրվում էր բռնաբարության համար, բրիտանական ոստիկանությունը հաստատել է, որ պատրաստ է ձերբակալել նրան, եթե նա դուրս գա դեսպանատան տարածքից:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Համանախագահները կայցելեն Երեւան եւ Ստեփանակերտ’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան. ՄԽ համանախագահները տասն օրից կլինեն Երեւանում’