‘
Էկվադորի իշխանությունները երկրում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել վենեսուելցի փախստականների հոսքի պատճառով, որոնք Կոլումբիայով փորձում են հասնել Էկվադոր, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն:
Արտակարգ դրության ռեժիմը, որի շրջանակներում երկրի հյուսիս կուղղվեն բժիշկների, ոստիկանության և սոցիալական աշխատակիցների լրացուցիչ բրիգադներ, կգործի մինչև օգոստոսի վերջը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոլումբիայով ժամանած վենեսուելցիների թիվն այս շաբաթ, միջին հաշվով, կազմում է օրական 4,2 հազար մարդ: ԱԳՆ-ն, սակայն, չի նշում, թե նախկինում ինչպիսին է եղել վիճակագրությունը, և ինչու է փախստականների թիվը մեծացել:
Փոխանցում է Interfax-ը:
‘