‘Էկվադորում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են’

617

Էկվադորի քաղաքացիներն այսօր կընտրեն երկրի նախագահին և խորհրդարանի պատգամավորներին: Քաղաքացիները պետք է կողմնորոշվեն, թե թեկնածուներից ով կկառավարի երկիրը առաջիկա 4 տարիների ընթացքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ամենամեծ հնարավորություններն ունի գործող նախագահ Ռաֆայել Կորեան, որի օգտին պատրաստ է քվեարկել էկվադորցիների գրեթե 50%-ը: Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 8 թեկնածու:  Կորեայի հիմնական մրցակիցը նախկին բանկիր Գիլերմո Լասոն է, որի օգտին լավագույն դեպքում կարող է քվեարկել  էկվադորցիների 20%-ը:

Ընդհանուր առմամբ քվեարկության իրավունք ունեն գրեթե 11.6 մլն էկվադորցիներ:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ Մեծ պահքի 7-րդ օրն է’
Հաջորդ հոդվածը