Էկվադոր․ Նախագահի պաշտոնի թեկնածուն դիմել է դատախազություն

47

Էկվադորի նախագահի պաշտոնի թեկնածու Լուիսա Գոնսալեսը դիմել է դատախազություն՝ խնդրելով, որ արագացնեն իր դեմ հնարավոր մահափորձի նախապատրաստման հետաքննությունը։

«Մեր կյանքը վտանգված է։ Ես դիմել եմ Էկվադորի դատախազություն, որպեսզի պահանջեմ օպերատիվ հետաքննություն և այն անձանց հայտնաբերում, ովքեր առնչվում են իմ դեմ հնարավոր մահափորձին»,- սեպտեմբերի 18-ին գրել է նա X սոցցանցում։

Սեպտեմբերի սկզբին քաղաքական գործիչը հայտնել էր, որ համաձայնել է ուժեղացված թիկնազոր ունենալուն։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինչ-որ տղամարդ ցուցմունքներ է տվել, թե իրեն հրամայել են պայթուցիկ պատրաստել Գոնսալեսի դեմ մահափորձ կատարելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը Իրաքի վարչապետին հրավիրել է Սպիտակ տուն
Հաջորդ հոդվածըԻրանը շնորհակալություն է հայտնել Կատարին, Օմանին և Շվեյցարիային