‘
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը ազգային թիմի՝ ԱԱ-2018-ից դուրս մնալուց հետո հեռացել է թիմի ղեկից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եգիպտոսի հավաքականը պարտվեց խմբային փուլի բոլոր 3 խաղերում:
Կուպերը գլխավորել էր Եգիպտոսի հավաքականը 2015 թվականին: Նրա գլխավորությամբ եգիպտացիները 2017 թվականին նվաճել էին Աֆրիկական երկրների գավաթի արծաթե մեդալներն ու 32 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկել աշխարհի առաջնության խմբային փուլ:
‘