‘Էմերին՝ Եվրոպա Լիգայի վիճակահանության մասին’

1441

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի վիճականահության արդյունքները:

«Նախ պետք է հարգենք մեր մրցակիցներին: Այդ ամենից հետո նոր կփորձենք մրցաշարում առաջ շարժվել: Յուրաքանչյուր հանդիպում հետաքրքիր է լինելու: Պետք է կենտրոնանանք մեր 3 մրցակիցների դեմ խաղերի վրա»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում լոնդոնցիները E խմբում կմրցեն «Սպորտինգ»-ի, «Ղարաբաղ»-ի և «Վորսկլա»-ի հետ:

Նախորդ հոդվածը‘Calciomercato. Պաուլո Դիբալան չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘Թիերի Անրին կշարունակի աշխատել Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում’