‘Էմերին Եվրոպա Լիգայում ռեկորդ է սահմանել’

970

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Եվրոպա Լիգայում ռեկորդի հեղինակ է դարձել: Այս մասին տեղեկացնում է Opta-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «Վորսկլա»-ի նկատմամբ երեկ տոնած հաղթանակը մրցաշարի 32-րդ հաղթանակն էր 46-ամյա մասնագետի կարիերայում: Դա մրցաշարի պատմության լավագույն արդյունքն է:

Հիշեցնենք, որ նախկինում Էմերին «Սևիլիա»-ի մարզչական ղեկին 3 անգամ նվաճել է Եվրոպա Լիգայի գավաթը:

Նախորդ հոդվածը‘beIN Sports. Բալոտելին վերադարձել է «Նիս»-ի կազմ’
Հաջորդ հոդվածը‘AS. Մբապեին լրացուցիչ որակազրկում է սպառնում’