‘
Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Քարաբախի» դեմ հանդիպումից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատասխանել է լրագրողների հարցերին: Իսպանացի մասնագետը նաև անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը:
«Եթե «Արսենալը» հասնի եզրափակիչ, Մխիթարյանը կխաղա՞ Բաքուում, մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք: Միայն մտածում ենք վաղվա ու առաջիկա խաղերի մասին: Վաղվա խաղը շատ կարևոր է մեզ համար: Ես այստեղ եմ խաղը վայելելու համար:
Իմ աշխատանքը ֆուտբոլն է: Ես հարգում եմ ցանկացած անձնավորության, ցանկացած մշակույթ, ցանկացած երկիր, բայց ես ծանոթ չեմ բոլոր երկրներում տիրող իրավիճակին: Մխիթարյանը չի կարողանա խաղալ, ես հարգում եմ Միկիին: Նա չէր կարող ժամանել այս երկիր: Մենք հիմա մեր տրամադրության տակ ունենք այն խաղացողներին, որոնք պատրաստ են»,-Էմերիի խոսքերն է փոխանցում The Mirror-ը:
‘