‘
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին արգելել է ֆուտբոլիստներին շփվել անգլերենից բացի ցանկացած այլ լեզվով:
«Mirror»-ը տեղեկացնում է, որ իսպանացու կարծիքով այդ պարագայում թիմի մթնոլորտն ու տրամադրությունը էլ ավելի կլավանա: Բացի այդ Էմերին կարծում է, որ միայն անգլերեն խոսելու պարագայում անձամբ ինքն ու ֆուտբոլիստները ավելի արագ կկատարելագործեն լեզվի իմացությունը:
Հետաքրքիր է նաև, որ այս մրցաշրջանում «Արսենալի» կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը երկու անգլիացի:
‘