‘Էմերի. Ես վստահում եմ Չեխին’

1204

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել է, որ շարունակում է վստահել թիմի դարպասապահ Պետր Չեխին`անկախ վերջին շրջանում նրա ցուցադրած խաղից:

«Ես շատ գոհ եմ Չեխի խաղից: Նա մեծ փորձ ունի: Նույնը կարող եմ ասել նաև Լենոյի մասին: Երկուսն էլ տարբեր որակներ ունեն, բայց լիովին համապատասխանում են «Արսենալ»-ի խաղաոճին, և միևնույն ժամանակ կարևոր խաղացողներ են թիմի համար:

Ինչ վերաբերում է «Չելսի»-ի դեմ առաջիկա հանդիպմանը, ապա մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս կգա Պետր Չեխը», — Էմերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Նշենք, որ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին:

Նախորդ հոդվածը‘Այսօր տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը մեկնում է հարսանիքի’