‘
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է նոր մրցաշրջանի ակնկալիքների մասին:
«Մեր խաղաոճը կայանում է նրանում, որ տիրենք գնդակին, վերահսկենք խաղի ընթացքը: Ձգտելու ենք առջևում ագրեսիվ գործել:
Պաշտպանության մասով կարևորը այն ճիշտ կազմակերպելն ու արագ գրոհի անցնելն է: Բայց դրանց վրա դեռ պետք է աշխատել: Դրանց մասին խոսելն ավելի հեշտ է, քան խաղադաշտում դրանք իրագործելը: Բայց հիմա ուրախ եմ տեսնել մեր խաղացողների առաջընթացը:
Ուզում եմ, որ թիմային մտածողություն լինի: Երբ գրոհում ենք, մեր դարպասապահը պետք է հասկանա, որ ամեն ինչ իրենից է սկսվում: Երբ պաշտպանվում ենք, մեր պաշտպանները պետք է մտածեն՝ ինչպես կարող են օգնել դարպասապահին: Ինձ համար դա շատ կարևոր է»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
‘