‘
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտնել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը թիմից չի հեռանա:
«ՊՍԺ-ն և ակումբի նախագահը ցանկանում են, որ նա մնա ու կմնա: Գլխավորն այն է, որ նա իրեն լավ դրսևորի խաղադաշտում:
Ես խոսում եմ Նեյմարի հետ, ու դա ավելի կարևոր է, քան այս խոսակցությունները: Յուրաքանչյուր խաղացող իր ձևով է հարմարվում թիմին: Մենք անում ենք ամեն ինչ, որ նա շուտ հարմարվի»,- իսպանացու խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Նեյմարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
‘