‘Էմերսոն. ««Ռեալ»-ում և «Բարսելոնա»-ում քո նախկին հաջողությունները մոռացվում են»’

681

«Յուվենտուս»-ի և «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Էմերսոնը իր կարծիքն է հայտնել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Ես կարող եմ սեփական փորձիս մասին խոսել, և յուրաքանչյուր ինքը պետք է որոշում կայացնի՝ ելնելով տվյալ պահից: Հիմա դրությունն այլ է, քան այն ժամանակ, երբ ես հեռացա «Յուվենտուս»-ից՝ «Ռեալ» տեղափոխվելու համար: Իհարկե, «Ռեալ»-ը համաշխարհային գրանդներից է, բայց «Յուվենտուս»-ը վերադարձրել է իր ավանդական մակարդակը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի է ձգտում Պոգբան: Երբ փոխում ես թիմդ, ամեն ինչ զրոյից ես սկսում: «Ռեալ»-ում և «Բարսելոնա»-ում քո նախկին հաջողությունները մոռացվում են, և դու պետք է շատ արագ ապացուցես, որ լավ ֆուտբոլիստ ես համարվում»,- Էմերսոնի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» – «Մայնց»՝ 4-2.«Բորուսիայի» կամային հաղթանակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Հայ մասնագետը գլխավորել է Պուերտո Ռիկոյի հավաքականը’