‘
Սերբ հանրահայտ ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ որոշել է հեռանալ Սերբիայի Ազգային բուսաբանական պարկի տնօրենի և երկրի դահուկորդների միության նախագահի պաշտոններից, հաղորդել է «Սերբիայի ռադիոն և հեռուստատեսությունը»: Պատճառը ֆինանսական տեսուչների կողմից նրանց առաջադրված բազմաթիվ մեղադրանքներն են: Մասնավորապես, տեսուչների տվյալներով՝ Կուստուրիցան հիմնարկի հաշվեկշռի մեջ չի ներառել տեղական հատուկ ծառայությունների նվիրած երկու ավտոմեքենաները: Բացի այդ՝ ստուգողները բյուջետային միջոցների ծախսման բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել և դիմել են իրավասու մարմիններին՝ պահանջելով ռեժիսորին վարչական պատասխանատվության ենթարկել: Ռեժիսորը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ պաշտոնյաների գործողությունների, և պաշտոնապես հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները:
Կուստուրիցան «Մոկրա գորա» Ազգային պարկը ղեկավարել է 2005 թ.: Ավելի վաղ նա այդ շրջանում կառուցել էր Դրևնեգրադ էկոգյուղը, որը տեսարժան վայր էր դարձել զբոսաշրջիկների համար, հաղորդում է РБК-ն:
‘