‘«Էմմի»-ի հինգ մրցանակներ հանձնվել են «Տրվելով բոլոր արատներին» հեռուստասերիալին’

1295

Լոս-Անջելեսում տեղի է ունեցել ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը: Հաղթող է դարձել «Տրվելով բոլոր արատներին» (Breaking Bad) սերիալը, որն, ընդհանուր առմամբ՝ հինգ մրցանակի է արժանացել, այդ թվում՝ որպես լավագույն դրամատիկական սերիալ:

Բացի այդ՝ սերիլաի գլխավոր դերակատար Բրայան Քրենսթոնն արժանացել է տղամարդու լավագույն դերակատարի մրցանակին: Ֆիլմի ևս երկու դերասաններ՝ Ահարոն Փոլը և Աննա Հաննը, նույնպես մրցանակներ են ստացել՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերակատարներ:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մարգուլիսը՝ «Ճիշտ կին» (The Good Wife) սերիալում դերակատարման համար: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Կենսաբանը կոչ է անում խուսափել «կենսաբանական հոլոքոստից»’
Հաջորդ հոդվածը‘ԱՀԿ-ն պահանջում է արգելել էլեկտրոնային ծխախոտի գովազդը’