‘
Ռուսաստանի օդային երթևեկության պետական կորպորացիայի հանդեպ հայկական «Էյր Արմենիա» ավիաընկերության պարտքերը գոյացել են ոչ թե ավիաընկերության մեղքով, այլ կապված են տեխնիկական խնդիրների հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Էյր Արմենիա ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը:
Նրա խոսքով, խնդիրը կայանում է նրանում, որ, ըստ պայմանավորվածության, փոխանցումներն իրականացվում էին ԱՄՆ դոլարով: «Սակայն, ԱՄՆ-ի կողմից կիրառվել են պատժամիջոցներ «ՍՆՊ» ռուսական բանկի նկատմամաբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաշիվները: Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո ընկերույթունը համաձայնության է եկել, որ տվյալ գումարները կփոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով»,- ասել է Ավետիսյանը:
Նա նշել է, որ «Էյր Արմենիա» ավիաընկերության ժամկետանց պարտքը ռուսական կորպորացիայի հանդեպ կազմում է 400 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և կմարվի սեպտեմբերի 21-ին:
Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ բոլոր չվերթները իրականացվելու են ըստ չվացուցակի:
‘