‘Էյֆելյան աշտարակի հոբելյանական այցելուն’

2735

Էյֆելյան աշտարակը աշխարհի ամենաշատ այցելվող և ամենառոմանտիկ հուշարձաններից է:

Հինգշաբթի օրը Փարիզի գլխավոր տեսարժան վայրը տեսել է հոբելյանական՝ 300 միլիոներորդ այցելուն: Ի պատիվ այդ նշանակալի իրադարձության՝ մայրաքաղաքի իշխանությունները համերգ և լուսային շոու են կազմակերպել:

300 մետրանոց «Երկաթե տիկին»՝ այսպես են աշտարակն անվանում փարիզցիները: Այն կառուցվել է 1889 թ. Համաշխարհային ցուցահանդեսի առթիվ: Էյֆելյան աշտարակի նկատմամբ հետաքրքրությունը, սակայն, աճել է վերջին կես դարում: Առաջին 70 տարիներին աշտարակ է այցելել ընդամենը 35 մլն մարդ:

Այսօր աշտարակի բարձունքից մայրաքաղաքով հիանալու համար ժամանում է տարեկան մոտավորապես 7 միլիոն այցելու: Նրանց և քաղաքի բնակիչների համար Գյուստավ Էյֆելի ստեղծագործությունն ամեն երեկո լուսավորվում է 20 հազար լամպերի օգնությամբ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եզդի համայնքը մտահոգ է. 12-ամյա պարտադիր կրթությունը կարող է վնասակար լինել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ Միչիգան նահանգի սենատի բանաձեւը’