‘Էնդի Մարեյը՝ «Ուիմբլդոնի» կրկնակի չեմպիոն’

1699

«Ուիմբլդոնի» տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ խաղում բրիտանացի Էնդի Մարեյը առավելության հասավ կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ։ 2 ժամ, 45 րոպե տևած խաղում աշխարհի երկրորդ ռակետը հաղթեց 6:4, 7:6 (7:3), 7:6 (7:2) հաշվով։

Էնդի Մարեյի համար այս տիտղոսը 38-րդն է կարիերայում և 3-րդը՝ ընթացիկ մրցաշրջանում։ Մարեյը «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում 3 հաղթանակ է տոնել․ 2012 թվականին նա հաղթել է «US Open»-ում, 2013-ին՝ կրկին «Ուիմբլդոնում»։

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը ևս կմասնակցի 24 հավաքական’
Հաջորդ հոդվածը‘ «Բարսելոնան» տրանսֆերի է հանել Թուրանին’