‘Էներգետիկները կրկին բողոքում են (տեսանյութ)’

1462

Այսօր առավոտյան կրկին մարդաշատ ցույց էին կազմակերպել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի մասնաճյուղի աշխատակիցները, որոնց միացել են նրանց գործընկերները նաև այլ մասնաճյուղերից: Ցուցարարները էլեկտրացանցերի ղեկավարությունից պահանջում են չլուծարել Խոշոր սպառողների սպասարկման մասնաճյուղը: Աշխատանքից ազատման հրամանին սպասող ցուցարաները մերժել են նույն աշխատավարձերով ՀԷՑ այլ մասնաճյուղերում աշխատանքի անցնելու՝ ՀԷՑ ղեկավար Եվգենի Բիբինի առաջարկը: Ցուցարարները պահանջել են չլուծարել իրենց  բաժինը և բոլոր աշխատակիցներին վերականգնել զբաղեցրած պաշտոններում:

Նշենք, որ այսօր ցուցարաներին են միացել նաև ՀԷՑ այլ մասնաճյուղերի աշխատակիցներ, որոնք ևս զգում են աշխատանքը կորցնելու վտանգը: Հիշեցնենք, որ օրերս  iLur.am-ի հետ զրույցում Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ից հայտնել էին, որ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելը պայմանավորված է ցանցի ավտոմատացման հանգամանքով:

Ի դեպ, ցույցի մասնակիցները Բիբինի ցպահանջել են խոսել հայերեն կամ իր ելույթի թարգմանությունն ապահովել: «Ես դժվարանում եմ հայերեն խոսել», — ռուսերենով պատասխանել է պաշտոնյան եւ շարունակել ելույթը մայրենի լեզվով` առանց թարգմանչի:

Նախորդ հոդվածը‘ՀԺԿ-ն միանում է Կոնգրեսի նախաձեռնությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Хватит дурака валять, дурака надо валить!!!’