‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Սելտայի» դեմ խաղից առաջ խոսել է իր ակնկալիքների մասին։
«Չեմ կարծում, թե այն չորս թիմերից յուրաքանչյուրը, որոնք դեռ կարող են հաղթել առաջնությունում, կկարողանան հաղթել տասը հանդիպում անընդմեջ։ Հույս ունեմ, որ ես կհերքեմ ասածներս, և «Բարսելոնան» կանի դա։
«Սելտան» շատ բան է ինձ համար նշանակում, ես միայն դրական հույզեր ունեմ։ Դա ակումբ է, որն օգտագործում է համակարգ երիտասարդ խաղացողների համար։ Սա գերազանց տարի է նրանց և ինձ համար։ Միայն ջերմ հիշողություններ են մնացել նրանցից, և անհամբերությամբ սպասում եմ Վիգո ժամանելուն։
Առաջնության եզրափակիչ հատվածում բոլոր հանդիպումները կարևոր են։ Հեշտ մրցակիցներ չեն լինում, մրցաշարային աղյուսակի ներքևում գտնվող թիմերին ևս միավորներ են հարկավոր»,-ասել է Էնրիկեն։
‘