‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակումբի սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսի հետ աշխատում է 2016-17թթ․ մրցաշրջանի մեկնարկից առաջ կազմն ուժեղացնելու ուղղությամբ։
Կատալոնական թիմի գլխավոր մարզչի առաջնային նպատակը պահեստայինների նստարանն ուժեղացնել է։ Էնրիկեն չի ցանկանում՝ թիմում լինեն միջին մակարդակի ֆուտբոլիստներ և ձգտում է տակտիկական նոր լուծումների համար ուժեղ ֆուտբոլիստների ձեռք բերել։ Կատալոնական մամուլում շրջառանվող լուրերի համաձայն, Էնրիկեն առաջին հերթին ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը։
Բացի այդ, «Բարսելոնայում» այժմ աշխատում են հարձակվող Նեյմարին ակումբում պահելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի համար շահավետ առաջարկներ են պատրաստել «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Պարի Սեն Ժերմենը»։
‘