‘Էնրիկե. «Բոլոր մրցակիցներն էլ յուրովի վտանգավոր են»’

752

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղից ունեցած ակնկալիքներից:

«Բոլոր մրցակիցներն էլ յուրովի վտանգավոր են: «Ռայո Վալյեկանոն» այն քիչ թիմերից է, որը փորձում է «Բարսելոնայի» հետ խաղերում ավելի շատ տիրել գնդակին: Անհամբերությամբ սպասում ենք այդ խաղին:

Եթե մրցակիցը ճնշում գործադրի, իսկ մենք մեզ լավագույնս չդրսևորենք, բարդ կլինի: Ինչպես այն դեպքերում, երբ խաղում ենք պաշտպանությունում «ավտոբուս կազմած» թիմերի դեմ, այս դեպքում ևս պետք է լուծում գտնենք, հակառակ դեպքում բարդ կլինի»,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Բարսելոնայի» պաշտոնական կայքից:

Հավելենք, որ «Բարսելոնա»-«Ռայո Վալյեկանո» խաղը կայանալու է այսoր՝ ժամը 15:00-ին:

Նախորդ հոդվածը‘101greatgoals.com. Հիանալի գոլ Հայաստանից, որը դուք չեք տեսել(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» չի պատրասվում հրաժարվել Իվանովիչի ծառայություններից’