‘Էնրիկե. ««Պարի Սեն Ժերմենը» շատ վտանգավոր մրցակից է»’

1073

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է` Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի իրենց մրցակիցը «Պարի Սեն ժերմենը» շատ վտանգավոր է:

««Պարի Սեն Ժերմենը» շատ վտանգավոր է, և մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այս թիմին: Նրանք Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հաղթանակների և պարտությունների փորձ ունեն, իսկ երբ պայքարից դուրս թողեցին «Չելսիին», դարձան տիտղոսի լուրջ հավակնորդ:

Զլատան Իբրահիմովիչի և Մարկո Վերատիի բացակայությունը կարևոր է, բայց մրցակցին այլ վտանգավոր ֆուտբոլիստներ էլ ունի: Պատասախան հանդիպումը սեփական խաղադաշտում անցկացնելը մեծ նշանակություն ունի: Կարևոր է Փարիզում լավ արդյունքի հասնել և փորձել դուրս գալ կիսաեզրափակիչ սեփական երկրպագուների ներկայությամբ»,-Էնրիկեի խոսքը մեջբերված է կատալոնական ակումբի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Օբաման, հավանաբար, առանձնատուն է գնել Հավայան կղզիներում’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «1/4 եզրափակչում պետք չէ հեշտ հանդիպումների հույս ունենալ»’