‘Էնրիկե Սերեսո. «Աթլետիկո»-ին չեն հետաքրքրում Տորեսը, Կալյեխոնը, Էրնանդեսը և Կասորլան»’

613

«Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն հերքել է մի շարք տրանսֆերային խոսակցություններ, որոնք պտտվում էին իր ակումբի շուրջ: Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ մադրիդյան այս ակումբին հետաքրքրվում է Ֆերնանդո Տորեսով, Խավիեր Էրնանդեսով, Սանտի Կասորլայով և Խոսե  Կալյեխոնով:

–Շատ ֆուտբոլիստների են մեզ հետ կապում, բայց Տորեսը, Կալյեխոնը, Էրնանդեսը և Կասորլան չեն մտնում մեր հետաքրքրությունների ցուցակի մեջ,-Սերեսոյի խոսքն է մեջբերում Marca-ն:–Ինչ վերաբերում է Միրանդային «Չելսի»-ին վաճառելու շշուկներին, ապա պետք է ասեմ, որ նա դեռ ոչ մի առաջարկություն չունի: Նա մտադիր է մնալ թիմում: Ես վստահ եմ այդ բանում: Կոկեն նույնպես հասկացրեց, որ մնում է: Եթե ինչ-որ մեկը մեզանից հեռանում է, ապա ոչ այն բանի պատճառով, որ այստեղ վատ է և անհարմար: Պատճառը միայն փողն է:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետսը հանդես կգա Պույոլի խաղային համարով’
Հաջորդ հոդվածը‘Երջանիկ լինելու գաղտնիքներ՝ Հռոմի պապի կողմից. Անջատեք հեռուստացույցը և հանգստացեք’