‘Էնրիկե Սերեսո. «Ես անչափ զարմացա, որ «Ռեալ»-ը նախորդ մրցաշրջանի համար ավելի շատ մրցանակ ստացավ, քան «Ատլետիկոն»»’

764

Իսպանիայի չեմպիոնի՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույնների մասին: 

«Ես անչափ զարմացա, որ «Ռեալ»-ը նախորդ մրցաշրջանի համար ավելի շատ մրցանակ ստացավ, քան «Ատլետիկո»-ն. չէ որ մեր թիմն է դարձել Իսպանիայի չեմպիոն:- Սերեսոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ և լավագույն հարձակվող է ճանաչվել Քրիստիանո Ռոնալդուն, իսկ Դիեգո Սիմեոնեն` նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչն է:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Ընդդիմությունը կմեծացնի Հայաստանի իշխանության նկատմամբ ճնշումը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում արտահերթ ընտրությունների հնարավորությունը’