‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ պաշտպան Թոմաս Վերմալենը լիովին ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է մասնակցել «Խետաֆեի» հետ հանդիպմանը:
«Վերմալենի վերադարձը հիանալի նորություն է: Նա մեր շտաբի օգնությամբ եւ իր ջանասիրության շնորհիվ կարողացավ հաղթահարել ֆիզիկական խնդիրները: Թոմասը մեր թիմի ընտրությունը կմեծացնի եւ մեզ շատ կօգնի:
«Ռեալը» միավորներով մեզ շատ մոտ է, եւ մենք պետք է շարունակենք հաղթանակներ տանել: Ամեն ինչ մեզանից է կախված: «Խետաֆեի» հետ հանդիպմանը մենք պետք է շատ լավ խաղանք, քանի որ այդ մրցակիցը մեզ համար խնդիրներ կստեղծի: Մրցաշրջանի ընթացքում շատ անակնկալներ են լինում, եւ վաղվա հանդիպումը տիտղոսի համար պայքարում շատ կարեւոր դեր ունի»,-Էնրիկեի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
‘