‘Էնրիկե. «Ֆուտբոլիստը պետք է անի այն, ինչ կարողանում է»’

848

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ ֆուտբոլիստը միշտ պետք է անի այն, ինչ նրա մոտ լավ է ստացվում: Դրա հետ կապված Էնրիկեն անձնական փորձից մի դեպք է հիշել:

«Չեմ ասի մարզչի անունը, սակայն երբ ես խաղում էի աջ պաշտպանի դիրքում, նա պնդում էր, որ ես դրիբլինգի դեպքում մրցակցին պետք է խաբեմ նաեւ մարմնով: Ես այդպես չէի անում: Մի անգամ, երբ խաղից 30 րոպե էր անցել, փորձեցի անել այնպես, ինչպես նա էր ասում: Արդյունքում կորցրեցի գնդակը, մրցակիցը հակագրոհի դիմեց եւ գրավեց մեր դարպասը: Այնպես որ, պետք է անես այն, ինչ կարողանում ես»,_ Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Ռամոս. «Հետ ենք նայում միայն մեր սխալներն ուղղելու եւ ուժեր հավաքելու համար»’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Զենիթ»-«Վալենսիա»՝ 2-0. «Զենիթը» գլխավորեց H խումբը(տեսանյութ)’