‘Էշթոն. Զզսպվածություն ցուցաբերեք ‘

1103

ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ում մամլո խոսնակը նախօրեին անդրադարձել էր Ռամիլ Սաֆարովի խնդրին, ինքն անձամբ է նոր հայտարարություն տարածել այդ թեմայով: Հայտարարությանը միացել է նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նրանք նորից իրենց անհանգստությունն են հայտնել Սաֆարովի արտահանձնման եւ համաներման կապակցությամն, եւ նշել, թե ԵՄ ներկայացուցիչները շփումների մեջ են իշխանության համապատասխան մարմինների հետ, եւ շարունակելու են ուշադրությամբ հետեւել իրավիճակին:

«Տարածաշրջանային կայունության հաշտեցմանն ուղղված շարունակական ջանքերի շահերից ելնելով, բարձրագույն հանձնակատարն ու հանձնակատար Ֆյուլեն նորից դիմում են Ադրբեջանին եւ Հայաստանին ցուցաբերել զսպվածություն, այդ թվում նաեւ հրապարակային ելույթների ժամանակ` իրավիճակի սրացման կանխման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Դեռ վաղ է խոսել «Շախտյորի» չեմպիոնության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիա – Հայաստան հանդիպումն առանց Բերբատովի ‘