‘
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը և «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր որպես նախագահի թեկնածու առաջադրման համար իրենց փաստաթղթերն են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը, ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ մեկնարկել է դելտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցումը, և այն կավարտվի հունվարի 14-ին:
Հենց նոր հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ընդունել է նաև անկուսակցական Մհեր Հայրապետյանի փաստաթղթերը:
‘