‘
2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրված և 14 տարվա ազատազրկման դատապարտված «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական գործերով դատարան: Այդ մասին տեղեկացնում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը:
Հիշեցնենք` Սեդրակյանը դատապարտվել էր մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեղադրանքով: Սեդրակյանի գործով դատավարությունը, սակայն, ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց դրանց պատասխանները:
‘