‘Էջմիածին-Արմավիր ճանապարհին մերկասառույցի պատճառով մի քանի մեքենաներ շրջվել են, կան վիրավորներ’

1040

Այսօր՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհն ամբողջովին վերածվել է սահադաշտի՝ պատուհաս դառնալով վարորդների համար: 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի պատճառով կամ կողաշրջվում են, կամ գլխիվայր են շրջվել, կամ էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտերում:

Կողաշրջված մեքենաներն են մարդատար Зил, КВЗ, Nissan March, «06»: КВЗ-ի միջից 7 հոգի տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ այս պահին նրանք հետազոտվում են: 

Նախորդ հոդվածը‘Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից’
Հաջորդ հոդվածը‘Կադիրով. Ժողովրդի թշնամիները հոգեբույժի կարիք ունեն’