‘Էռնստը Զեմֆիրային սպառնացել է հակընդդեմ հայցով’

1268

Ռուսաստանի Առաջին ալիքի գլխվոր տնօրեն և Օլիմպիական խաղերի բացման արարողության գլխավոր պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը «Эха Москвы»-ի ուղիղ եթերում սպառնացել է հաընդդեմ հայց ներկայցնել երգչուհի Զեմֆիրա Ռամազանովային, եթե նա դատարան դիմի՝ առանց իր համաձայնության իր ձայնագրությունը Օլիմպիադայի բացմանն օգտագործելու համար: Էռնստի խոսքով՝ 5 կամ 7 տարի առաջ, երբ ինքը ղեկավարում էր REAL Records ձայնագրման  ընկերությունը, Ռամազանովան խախտել էր պայմանագիրն այդ ընկերության հետ, բայց ինքը դատարան չէր դիմել: Իսկ հիմա, եթե երգչուհին դիմի դատարան, ապա ինքն ընթացք կտա նրա նախկին խախտմանը: Էռնստը նաև ընդգծել է, որ ինքը մի քանի անգամ զանգահարել է Ռամազանովային, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին: Գլխավոր տնօրենը նաև շեշտել է, որ «նման մանրախնդրությունը պատիվ չի բերում հայտնի երգչուհուն»:

Փետրվարի 7-ին Զեմֆիրան իր կայքում հրապարակել էր մի գրառում, որում ասվում էր, թե  Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ իր երկրորդ ալբոմից «Ուզո՞ւմ ես» երգն օգտագործվել է առանց իր հետ որևէ պայմանավորվածության, այնպես որ Առաջին ալիքը խախտել է իր հեղինակային իրավունքը: Ավելի ուշ երգչուհին հեռացրել էր այդ հայտարարությունը: Փոխանցում է  Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Եմենը կդառնա դաշնային պետություն’
Հաջորդ հոդվածը‘Ժնևում մեկնարկում է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ ռաունդը’