‘«Էսեն» — «Բորուսիա»՝ 1:5. Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)’

890

Դորտմունդի «Բորուսիան» 4-րդ ընկերական խաղն անցկացրեց Գերմանիայի՝ նշանակությամբ 4-րդ լիգայի «Էսեն» ակումբի հետ: «Բորուսիան» հաղթանակ տարավ 5:1 հաշվով:

Ի տարբերություն նախորդ երեք ընկերական խաղերի, այս անգամ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից եւ զգալի ներդրում ունեցավ «Էսենի» ջախջախման գործում: Մխիթարյանը խփեց իր թիմի 4-րդ գոլը, իսկ 5-րդ գնդակի դեպքում, որը խփեց թիմի նորեկ Չիրո Իմոբիլեն, Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցումը: Մխիթարյանը փոխարինվեց առաջին խաղակեսի ավարտից հետո:




Առաջին խաղակես

«Բորուսիա». Բոնման, Պիշչեկ, Սուբոտիչ, Զիմերման, Շմելցեր, Շահին, Կիրխ, Հոֆման, Մխիթարյան, Օբամեյանգ, Իմոբիլե:

Երկրորդ խաղակես.

«Բորուսիա». Լանգերակ, Պիշչեկ, Սուբոտիչ, Զիմերման, Շմելցեր, Բենդեր, Կեհլ, Հոֆման, Ջի, Յոյիչ, Դերստոֆ: 

«Էսեն» — «Բորուսիա»՝ 1:5

Գոլերը՝ Սուկու 39 – Օբամեյանգ 8, 10, Սուբոտիչ 21, Մխիթարյան 25, Իմոբիլե 30:

Նախորդ հոդվածը‘Լավրով. Ղրիմը Ռուսաստանի մասն է, ոչ մի բանակցություն ոչ մեկի հետ չի եղել և չի կարող լինել’
Հաջորդ հոդվածը‘Հայերի հետ Լոս Անջելեսի նախկին շերիֆի սերտ կապերը կասկածներ են հարուցել’