‘
Իշխանության գործողություններից դժգոհ հարյուրավոր էստոնացիներ զանգվածաբար մեկնում են հարեւան Լատվիա՝ ալկոհոլ եւ վառելիք գնելու: Բողոքի ցույցը նվիրված է հանրապետության հռչակման հարյուրամյա տարեդարձին:
Անցած կեսօրի տվյալներով արդեն, հատուկ ցուցանակներով ավելի քան 800 մեքենա է հատել սահմանը:
Ցույցի կազմակերպիչներից Տաավի Լեպիկը հայտնել է, որ 2017-ից ի վեր Էստոնիայում ոգելիցի եւ ծխախոտի ակցիզները նկատելիորեն աճել են, ինչի պատճառով պետությունն ու բնակիչները զգալի վնասներ են կրել:
Գների աճի եւ գնորդների նվազման պատճառով լուրջ վնաս են կրել փոքր խանութների սեփականատերերը եւ Լատվիայի հետ սահմանակից լցակայանները: Սահմանակից շրջանների բնակիչները ծխախոտի խմիչքի թանկության պատճառով հաճախ անցնում են բաց սահմանը՝ հարեւան երկրում դրանք ձեռք բերելու, միաժամանակ նաեւ վառելիք են գնում: Էստոնացիները կորցրել են նաեւ Ֆինլանդիայից եկող գնորդներին:
‘