‘Էստոնիայում պատանիներին «գեյ-մոծակների» եւ «սեքսուալ մկնիկի» պարերն են սովորեցնում’

713

Էստոնիայում պատանեկան պարի Slide 2012 մրցույթի մասնակիցներին մի շարք անսովոր պարեր են հանձնարարել, հայտնում է DELFI-ն: Մասնավորապես, նրանց առաջարկվել է պատկերել «գեյ-մոծակների» պարը: 12-ից 20 տարեկան պատանիների մրցույթում, որը տեղի է ունեցել երեքշաբթի, մասնակիցներին նախորոք մտածված սյուժեներով պարեր են հանձնարարել: Աղբյուրը ներկայացնում է դրանցից մեկի տեքստը.

«Երկու գեյ մոծակներ ուժեղ սիրահարվել էին մեկմեկու: Մոծակներից մեկը ծնկի իջավ եւ իր ընկերոջ ոտքը խնդրեց: Ընկերը ուրախությունից ցնորվեց եւ սկսեց երջանկության պարը պարել: Հաջորդ օրը նրանք միասին թռան Լաս-Վեգաս…»:

Ահա եւս մի տեքստ. «Ակումբի պարահրապարակում հանդիպեցին սեքսուալ մուկն ու տարօրինակ ոզնին: Մուկը հրավիրեց ոզնուն պարի: Պարելու ընթացքում նրանք իրենց լավագույն շարժումներն են ցուցադրում: Մուկը ինքնամոռաց պտտվում է, իսկ ոզնին ի ցույց է դնում ազգային պարի շարժումները: Մուկը ոզնուն քարշ է տալիս զուգարան՝ փորձելով տիրանալ նրան, ոզնին հրաժարվում է…»

Մրցույթի կազմակերպիչները բացատրում են, որ նման տարօրինակն սյուժեները նպատակ ունեն երիտասարդությանն իրազեկել ՄԻԱՎ-ի եւ այլ սեռավարակների վտանգների մասին: 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի երկու տասնյակից ավելի բնակավայրեր կանվանափոխվեն’