Էստոնիայի «Հայրենիք» Rahvuslased («Ազգայնականներ») կուսակցությունը, որն ամեն շաբաթ պիկետներ է կազմակերպում Տալլինում Ռուսաստանի դեսպանատան մոտ, բողոքել է, որ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը, ի պատասխան իրենց հերթական ակցիայի, խորհրդային պատերազմական երգեր է շատ բարձր միացրել։
Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Postimees թերթը։
«Նման դիսկոտեկ կազմակերպելու համար պահանջվում է հանրային միջոցառման թույլտվություն»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Տարմո Կրուուզիմյաեն։ Ըստ պատգամավորի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը գովերգող խորհրդային երգերը, մոտավորապես 100 դեցիբալ հզորությամբ, խանգարում են թույլատրված պիկետի անցկացմանը և չափազանց ցինիկ ու անօրինական գործողություն են։
Կուսակցությունն այդ գործողությունը գնահատել է որպես Էստոնիայի ներքին գործերին միջամտություն և պահանջել է կարգի հրավիրել ՌԴ դեսպանատանը։
Փոխանցում է tass.ru-ն։